Նախագիծ 1

 

Նախագիծը իրականացնելու ենք կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ: Նախագծի նպատակը՝ բացահայտել  կրտսեր դպրոցական տարիքի երեխաների ներքին բախման պատճառները  և գտնել դրանց լուծման ուղիները:

Խնդիրները, որոնք պետք է լուծվեն նախագծի ժամանակ հետևյալներն են՝

1. Կազմել յուրաքանչյուր աշակերտի սոցիալ-հոգեբանական բնութագիր և մշակել մեթոդական հանձնարարականներ նրանց հետ անհատական աշխատանք կատարելու համար:

Продолжить чтение «Նախագիծ 1»

Реклама

Վերապատրաստման երրորդ օր

Վերապատրաստման  երրորդ օրը նույնպես հագեցաց էր հետաքրքիր բացահայտումներով: Բլոգային  ուսուցումը  մեզ հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել և ինքնքարտահայտվել: Բացահայտեցինք, որ բլոգավարության շնորհիվ մենք կարող ենք մեր բլոգում տեղադրել ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր մեթոդական ձեռնարկներ և ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպել և տեսանելի: Այնուհետև` նախագծային  ուսուցման մեթոդը կիրառելով անցկացրեցինք փոքրածավալ դաս-ներկայացում:

Վերապատրաստման երկրորդ օր

Այսօր՝ վերապատրաստման  երկրորդ օրը  մեզ մոտ շատ հագեցաց էր: Մենք մասնակցեցինք  մի  միջոցառման, որտեղ հանդես  եկան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տաղանդաշատ սաները:  Այնուհետև անցկացրեցինք դասընթաց բլոգավարության մասին: Սովորեցինք թե ինչպես ստեղծենք մեր բլոգը, և ինչպես աշխատենք: Մենք եկանք այն եզրակացության, որ բլոգային ուսուցում հնարավորություն է տալիս թե՝ աշակերտներին, թե՝ ուսուցիչներին և թե՝ ծնողներին ակտիվ  մասնակցել կրթական բոլոր ծրագրերին կարողանան ինքնադրսևորվել և ունենալ իրենց ներդրումները երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացման համար:

Իմ մասին

IMG_6859[1]Բարև Ձեզ: Ես Լիանա Բաղդասարյանն եմ, մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ, դիմել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր վերապատրաստվելու և աշխատանքի ընդունվելու նպատակով: Սովորել եմ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանակավարժական համալսարանում 2012-2016թթ,  կրթության, հոգոբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:Սիրում եմ կարդալ, երգել, պարել, զբաղվել սպորտով, ճանապարհորդել և մասնակցել արշավների: Շատ եմ սիրում ժամանակ անցկացնել երեխաների հետ և նրանց հետ բացահայտել աշխարհը ավելի ինքնատիպ և երևակայական: